Հզոր պայթյուն՝ Լիոնի համալսարանում. Կան տուժածներ17 հունվարի 2019 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Լիոնի համալսարանի ուսանողական ավանի տարածքում հզոր պայթյուն է որոտացել: Ըստ առաջին տեղեկությունների, հունվարի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել 3 մարդ: Ֆրանսիական ԶԼՄ-ները, հրշեջների վրա հղումով, հայտնում են, որ համալսարանի գլխամասային շենքում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում՝ այնտեղ պայթել են գազով տարաները: Իրավիճակը վերահսկվում է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվելու են ամբողջ օրվա ընթավքում, հայտնում է Deutsche Welle-ն: Մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են: Mendel շենքում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, տեղակայված էր այդ թվում նաև կենսաբանության ֆակուլտետը: Հունվարի 12-ին Փարիզի կենտրոնի բազմահարկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 4 մարդ: Ըստ նախնական վարկածի, պատճառը եղել է գազի արտահոսքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին |