Քրիստիան Տեր-Ստեփանյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Քրիստիան Տեր-Ստեփանյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ): ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Հրամանագիրը ստորագրվել է, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբոջական անվանումն է՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO), որը Միավորված ազգերի՝ 1945 թվականին հիմնված հատուկ գործակալություն է: Կառույցի գլխավոր վարչության գրասենյակները գտնվում են Փարիզում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---