Մեքսիկայում խողովակաշարի պայթյունից զոհվածների թիվը հասել է 85-ի![]() 21 հունվարի 2019 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 85-ի: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Խորխե Ալկոսերը: Նա հայտնել է նաև, որ հիվանդանոցներում 58 տուժած կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հզոր պայթյունն ու հրդեհը խողովակաշարում տեղի է ունեցել հունվարի 19-ին, երբ հարյուրավոր մարդիկ վառելիք էին գողանում Իդալգո նահանգում: Մարդիկ իրենց տարաներն էին լցնում խողովակաշարում արված անցքից, երբ որոտացել է պայթյունը: Բենզինի գողությունը մեծ խնդիր է դարձել Մեքսիկայում: Ըստ Pemex կոնցերնի, 2018-ին յուրաքանչյուրը կես ժամը մեկ բենզինի գողության փաստ է գրանցվել: Իդալգո նահանգի նահանգապետը կոչ է արել բնակիչներին կասեցնել բենզինի գողությունները: 2019-ի սկզբից Մեքսիակյի նոր կառավարությունը պայքար է սկսել բենզինի գողության դեմ: Մի քանի խողովակաշարերով բենզինի տեղափոխումը կասեցվել է, վառելիքը սկսել են տրանսպորտով տեղափոխել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |