Ռուսաստանը պատրաստ է պատասխանել Չեխիայում ամերիկյան ռադարի տեղակայմանը ռազմա-տեխնիկական մեթոդներով

PanARMENIAN.Net - Եթե պայմանավորվածությունները Չեխիայի եւ ԱՄՆ-ի միջեւ իրագործվեն, Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել ոչ թե դիվանագիտական, այլ ռազմա-տեխնիկական մեթոդներով: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Հայտարարությունում նաեւ ասվում է, որ «ստորագրված համաձայնագիրն անսպասելի չէր, եւ Մոսկվայի դիրքորոշումը Եվրոպայում ՀՀՊ-ի օբյեկտների ծավալման վերաբերյալ չի փոխել»: «Մենք դեմ ենք ամերիկյան նախագծին, որը կարող է խարխլել կայնությունն ու անվտանգությունը ոչ միայն համաեվրոպական, այլ նաեւ գլոբալ մասշտաբով»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Հուլիսի 8-ին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Պրահայում համաձայնագիր է ստորագրել Չեխիայի հետ ռադարի տեղակայման վերաբերյալ, որը պետք է դառնա հակահրթիռային պաշտպանության ամերիկյան նոր համակարգի մի մասը: Ռադարը, որի տեղակայմանը համաձայնվել է Չեխիան, կարող է դիտարկել ռուսական տարածքը մինչեւ Ուրալ: Ի լրումն չեխական ռադարի, Վաշինգտոնը ցանկանում է նաեւ 10 հրթիռ տեղադրել Լեհաստանում:



Ռայսի եւ Չեխիայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգի ստորագրած համաձայնագիրը պետք է վավերացվի Չեխիայի խորհրդարանի կողմից: Ռադարը նախատեսվում է տեղակայել Պրահայից դեպի հարավ-արեւելք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---