Թբիլիսիում ծեծել և կողոպտել են 93-ամյա վետերան Սերգո Միրզոյանին21 հունվարի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և կողոպտել են Մեծ հայրենական պատերազմի 93-ամյա վետերան Սերգո Միրզոյանին: Ըստ վրացական ԶԼՄ-ների, դիմակավորված երկու հանցագործները լուսադեմին ներխուժել են Միրզոյանի բնակարան, ծեծել են նրան, կապել, որից հետո գողացել արժեքավոր իրեր և մոտ 700 լարի (մոտ 265 դոլար), գրում է «Ինտերֆաքսը»: Տուժածի հարևանները պատմել են լրագրողներին, որ վետերանն ինքն է ոստիկանություն կանչել, երբ կողոպտիչները հեռացել են: Նա պատմել է, որ այն գումնարը, որ գողացել են իրենից, իր մի քանի ամսվա կուտակված կենսաթոշակն էր: Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ հետաքննությունը շարունակվում է ՔՕ 179 (կողոպուտ) հոդվածով: Միրզոյանը, չնայած տարիքին, Վրաստանում անցկացվող վետերանների միջոցառումների ակտիվ մասնակից է: Նա մեծ թվով պարգևներ ունի, պարբերաբար այցելում է Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգի, բազմիցս հրավիրվել է հեռուստատեսություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |