ԱՆ. Սուր շնչառական վարակներով հոսպիտալացման դեպքերը նվազել են23 հունվարի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Հունվարի 22-ի դրությամբ նվազել են հոսպիտալացման դեպքերը` 700 հիվանդ, որից 92.0%-ը 0-14 տարեկան երեխաներ են: Նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ 84 կանչ հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Չնայած նվազման միտմանը, աշխուժացել է դիմելիությունը պոլիկլինիկական կազմակերպություններ՝ 2028, հիմնականում քաղաքացիները սկսել են դիմել վաղ շրջանում: Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Իրականացված լաբորատոր հետազոտություններում նկատելի նվազել են գրիպի Ա տեսակի H1N1-ով պայմանավորված արդյունքները: Հանրապետությունում շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 514 երեխա (Երևան՝ 307, մարզեր՝ 207): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել: Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին: Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է՝ «եթե Ձեր կամ Ձեր երեխայի մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա մի՛ հաճախեք աշխատանքի և մի՛ ուղարկեք Ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ»։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |