474 մլն դրամ՝ քաղաքապետարանի 1628 աշխատողի պարգևատրմանը

474 մլն դրամ՝ քաղաքապետարանի 1628 աշխատողի պարգևատրմանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ $974,000 է հատկացրել քաղաքապետարանի 1628 աշխատողի պարգևատրումներին, հայտնում է Factor.am-ը։

«Ամանորի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին դրամական պարգևատրում տրամադրելու նպատակով հատկացվել է ընդհանուր 474 մլն դրամ գումար, և դրամական պարգևատրմամբ խրախուսվել է ընդհանուր թվով 1628 աշխատակից»- նշվում է քաղաքապետարանի պատասխանի մեջ։

Նշվում է, որ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետը, ելնելով գործատուի կողմից աշխատողի անձնական տվյալները փոխանցելու օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատառումներից, Երևանի քաղաքապետարանը ներկայումս դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, և անձնական տվյալների՝ երրորդ անձանց փոխանցման հարցին առնչվող իրավական կարգավորումների մասով համապատասխան պարզաբանում ստանալուց հետո, լրացուցիչ կտեղեկացվի։

Ավելի վաղ մի շարք մարզպետներ պարգևատրել էին իրենք իրենց ու աշխատողներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---