Երևանում նոր ծառայություն կգործի՝ երեկոյան հնարավոր կլինի բժիշկ կանչել

Երևանում նոր ծառայություն կգործի՝ երեկոյան հնարավոր կլինի բժիշկ կանչել

PanARMENIAN.Net - Շտապօգնությունից բացի շուտով կգործի նոր ծառայություն՝ մարդիկ երեկոյան կարող են բժիշկ կանչել տուն: Այդ մասին հունվարի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ ծառայությունը նախ կսկսեն գործարկել Երևանում և այն անվճար կլինի, հայտնում է iravaban.net-ը:

Նախարարը հայտնել է նաև, որ այդ ծառայությունը նախատեսված է քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար։

Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր նաև, որ2021-ից նախատեսվող պարտադիր առողջական ապահովագրության նախագծին կմիանան բոլոր գրանցված աշխատողներն ու բյուջետային համակարգի աշխատակիցները:

Նախարարը նաև նշել է, որ առաջին փուլով առողջական պարտադիր ապահովագրությունը ներդնելով միայն աշխատող քաղաքացիների համար՝ մոտ 50 տոկոս ընդգրկում է ապահովելու, իսկ թոշակառուների հարցը կքննարկվի: Նրանց համար կվճարի կա՛մ պետությունը, կա՛մ աշխատող քաղաքացիները՝ տարեցների համար՝ որպես սոցիալական համերաշխության սկզբունք:

Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նաև, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի․ փոխերենը պետությունը գումարը մի շարք բուժհիմնարկներում կվճարի ամբողջությամբ: 2019 թվականին պետությունը այդպիսի վիրահատությունների համար նախատեսում է հատկացնել 1․8 մլրդ դրամ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---