Ավինյան․ Նոր դրոշմապիտակները կուլ տալու դեպքում երեխային վտանգ չի սպառնա

Ավինյան․ Նոր դրոշմապիտակները կուլ տալու դեպքում երեխային վտանգ չի սպառնա

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստում քննարկվել է ապրանքների դրոշմապիտակների փոփոխության որոշումը։

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ նոր դրոշմապիտակներն անվտանգ են ու, եթե երեխան նույնիսկ կուլ տա դրանք, որևէ վտանգ նրան չի սպառնում։

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է նոր անվտանգ դրոշմապիտակների վերաբերյալ տեղեկություններ։

Նա նշել է, որ արդեն կայացել է դրոշմապիտակներ արտադրողի մրցույթ, կա հաղթող և հաջորդ շաբաթ ՊԵԿ նախագահը կհանդիպի նրա հետ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---