Իտալացի ճարտարապետն Արամի 23-ի վերականգնման նախագիծ կներկայացնի

Իտալացի ճարտարապետն Արամի 23-ի վերականգնման նախագիծ կներկայացնի

PanARMENIAN.Net - Արամի 23 շենքի հարցը վերջապես լուծվել է: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Այսօր պայմանագիր է ստորագրվելու տարածքի իրացնողի և մշակույթի նախարարության միջև, որով կառուցապատողը 14 միլիոն դրամ գումար է տալիս իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցցին, և նա պետք է պատրաստի այդ կառույցի վերականգնման նախագիծը։ Կարծում եմ, որ բոլոր կողմերը պետք է հանգիստ լինեն», - ասել է Արթուր Մեսչյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ քաղաքապետարանն այս հարցում որևէ առնչություն չունի.«Սա ուղղակի բարի կամքի արտահայտություն է։ Հուշարձանի սեփականատերը և կառուցապատողը պետք է հարցերն իրար մեջ լուծեն։ Այնպես որ, Արամի 23-ի հարցը համարում ենք փակված»։

Հունվարի 11-ի երեկոյան փլուզվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը, որտեղ գործում էր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցը փրկելու համար վերականգնման 3 նախագիծ է արվել: Առաջինը, որը մշակել էր «Հին Երևան» նախագծի ճարտարապետը, քննարկման արդյունքում մերժվել էր Մշակույթի նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի կողմից, որովհետև համարվել էր վտանգավոր՝ կառույցի ամբողջականության համար: Շենքի պահպանման 2-րդ և 3-րդ նախագծերը մշակվել էին նախագծող ճարտարագետի և ԱԻՆ մասնագետի կողմից, սակայն նույնպես չեն արժանացել գերատեսչությունների հավանությանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---