Աղաջանովա. Կառավարությունից ոչ մի պաշտոնական արձագանք չկա

Աղաջանովա. Կառավարությունից ոչ մի պաշտոնական արձագանք չկա

PanARMENIAN.Net - 1996-ին սպանված բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի ավագ քույրը, Ելենա Աղաջանովան, մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մինչ օրս վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ կառավարությունից ոչ մի պաշտոնական արձագանք չկա:

Նա հիշեցրել է, որ իրենք կառավարության ներկայացուցչին նամակ են հանձնել՝ խնդրանքով հանդիպել վարչապետի հետ՝ նրանից հստակ դիրքորոշում լսելու Իոսիֆ Աղաջանովի սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հնարավոր որոշման մասին, հայտնում է Panorama.am-ը։

«Կառավարության ներկայացուցչին հանձնեցինք ստորագրությունների երկու փաթեթ, 1600 ստորագրություններ տարբեր բժշկական հաստատությունների բժիշկների և 3300 էլեկտրոնային ստորագրություն։ Ոչ ներման գործընթացի մասին, ոչ հանդիպման մասին ոչ մի արձագանք չկա։ Դիմել ենք նաև արդարադատության նախարարություն՝ պահանջելով մեզ տեղեկություն տալ ներման գործընթացի մասին, սակայն նախարարությունից ստացանք գրեթե ոչ մի բան չներկայացնղ պատասխան, ուղղակի օրենքների հղումներ, որ չեն կարող տրամադրել այդ ինֆորմացիան մեզ, մինչդեռ մեն հանդիսանում ենք տուժող կողմը»,- ասաց Աղաջանովան։

Նա նաև նշել է, որ անցած շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանն էր, իսկ հաղորդման վերջում Ղազարյանն ասել է, որ մյուս կողմին ևս ուզում է լսել. «Միայն այսօր առավոտյան մեր փաստաբան Ռուբեն Մելիքյանի միջոցով տեղեկացրեցին, որ հաջորդ շաբաթ մեզ ևս հրավիրում են Հանրային հեռուստաընկերություն»։

Ելենա Աղաջանովան հավելել է. «Մեզ ինֆորմացիա հասավ այն մասին, որ ցանցերում, թերթերում մարդասպանի գովազը, հերոսացումն է գնում։ Ամեն կերպ փորձում են հանրությանը հասցնել այն, որ նա անմեղ է, մինչդեռ կա դատարանի որոշում։ Այդ տարիների ընթացքում մենք չէինք ուզում մտնել դրա մեջ, հրապարակել մեր վիշտը։ Նաև շատ «հետաքրքիր» բաներ իմացանք մեր մասին, որ իբր մենք կապված ենք նարկոբիզնեսի հետ, մեծ ծանոթներով, փողերով այսքան տարի անմեղ մարդուն պահում ենք, որ մենք լուրջ ազդեցություն ունենք բոլոր երեք նախագահների վրա, որ իբր ունենք հրեական արմատներ ու դրանով ազդել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ վրա և նա կարգադրել է, որ անմեղ մարդուն մահապատժի դատապարտեն։ Այս ամենը սուտ է, զրպարտություն և սրա համար դատի ենք տալու՝ պահանջելով պատիվ՝ Զարուհի Մեժլումյանից»։

Դաժան սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Ակցիայի մասնակիցների թվում էին սպանվածի ընտանիքի հարազատները, ընկերները, նրա ընտանիքի անդամների գործընկերները, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներ, քաղաքացիներ:

Ավելի վաղ համացանցում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ ներման հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին:

Ներում շնորհելու կամ մերժելու հրմանագիրը ստորագրում է ՀՀ նախագահը: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ՀՀ նախագահը Ենոքյանին ներում շնորհելու միջնորդություն չի ստացել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---