Շոու բիզնեսի ներկայացուցիչները մինչև մարտի 15-ը պետք է եկամտի հայտարարագիր ներկայացնեն24 հունվարի 2019 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Շոու բիզնեսը պետք է հարկվի՝ մարտի 15-ն է եկամտային հարկի ամփոփ տարեկան հաշվարկ ներկայացնելու վերջնաժամկետը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն` անդրադառնալով ՊԵԿ հայտարարությանը, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հայտարարագրեն եկամտուները և վճարեն հարկեր: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ինչ-որ մեկն արդեն հայտարարագրել է եկամուտները, նա արձագանքել է. «Ճիշտն ասած` այս պահին ունեմ 10 օր առաջվա տեղեկատվություն, դեռևս անձնավորված ամփոփ արդյունքներ չեն ներկայացրել, բայց եթե չեմ սխալվում՝ մարտի 15-ն է եկամտային հարկի ամփոփ տարեկան հաշվարկ ներկայացնելու վերջնաժամկետը: Այնպես որ, մարդիկ դեռ ժամանակ ունեն», հայտնում է «Հայկական ժամանակը»: Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ինքն ասել է, որ երգիչ Թաթային «ձեռք չտան»՝ Անանյանն ասել է. «Թաթան բոլորինն է, համազգային է, բայց նա մնացածների համեմատ արտոնյալ չէ հարկեր վճարել-չվճարելու առումով»: Անանյանը տեղեկացրել է, որ ընթացիկ հսկողական գործառույթներ իրականացնում են ՊԵԿ աշխատակիցները` այդ թվում այցելում են ռեստորանային համալիրներ և հորդորում են, որ եթե լինում են հավաքույթներ, իրենք սահմանված կարգով ձևակերպեն այդ անձանց աշխատանքը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ դա հորդորի տեսքով է լինում: «Պետք է մոտակա ժամանակներում որոշակի քննարկումներ ունենանք և շոու բիզնեսի ներկայացուցիչներին ուղղորդենք այն ճիշտ ճանապարհը, որ իրենք դեռ պետք է իրականացնեին տարիներ առաջ: Բայց հանրային քննարկման և հանրային փոխադարձ համաձայնություն մենք պետք է ձեռք բերենք և ոչ միայն շոու բիզնեսի առումով: Մենք մատնանշել ենք շոու բիզնեսին, որպեսզի հարկեր վճարելու մշակույթ կերտելու առումով մշակույթի գործիչները օգնության գան մեզ»,- ասել է նա: 2018-ի դեկտեմբերին Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները,հորդորել էր շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |