2018-ին անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են ավելի քան 13%-ով

2018-ին անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են ավելի քան 13%-ով

PanARMENIAN.Net - 2018-ի ընթացքում Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 162 459 գործարք, ինչը 2017-ի համեմատ 13.3 %-ով ավելի է:

Երևանում 2018-ին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2017-ի համեմատ աճել են 7.2%-ով :

2018-ի չորրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 46 449 գործարք, ինչը նույն տարվա երրորդ եռամսյակի համեմատ 16.1%-ով ավելին է:

Երևանում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.1%-ով, իսկ 2017-ի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 10.9%-ով:

Մարզերի քաղաքներում 2018-ի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 0.6%-ով:

Երևանում 2018 թվականի դեկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018-ի նոյեմբերի համեմատ աճել են 0.7%-ով, իսկ 2017 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 10.6%-ով, հայտնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---