Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Լարսը փակ է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Լարսը փակ է

PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին՝ ժամը 09:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի բոլոր համայնքային ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյան տեղումներ են, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 85 բեռնատար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---