2017-ին քաղաքապետարանը թաքցրել է մոտ 287 մլն դրամի պարգևատրումներ29 հունվարի 2019 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2017 թվականին չի հրապարակվել մոտ 287 մլն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն: «Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։ Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է», - գրել է նա: Նա նշել է, որ Yerevan.am պաշտոնական կայքում կեղծ տեղեկություններ են հրապարակվել․ պարգևատրումների մասին փաստացի գոյություն ունեցող կարգադրությունների հերթական համարների տակ կայքում հրապարակվել են այլ՝ բոլորովին ուրիշ բովանդակությամբ փաստաթղթեր: «Սա ի հայտ է եկել փաստաթղթերի մասնակի ուսումնասիրության արդյունքում: Կարծում ենք, որ իրավապահ մարմինները պատշաճ քննությամբ կպարզեն այս կեղծիքի իրական չափերն ու դրդապատճառները: Այստեղ, ի դեպ, պարզ է դառնում, թե ինչու է հանրության մի մասի, այդ թվում՝ լրագրող գործընկերներիս մոտ ձևավորվել թյուր տպավորություն, թե նախկինում պարգևավճարներն «ավելի համեստ էին», քանի հիմա», - գրել է նա: Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Ամնորին ընդառաջ պարգևատրվել է 1628 աշխատակից, որոնց պարգևատրման համար քաղաքային բյուջեից փոխանցվել է 474 մլն դրամ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |