Կացնով ՎՏԲ բանկ մտած անձը վնասազերծվել է

Կացնով  ՎՏԲ բանկ մտած անձը վնասազերծվել է

PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին՝ ժամը 13:50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ՎՏԲ բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։

Ոստիկանությունը հայտնում է, որ մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։

Հանգամանքները պարզվում են:

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---