Քոչարյանի գործով դատը հետաձգվել է մինչև հունվարի 31-ը

Քոչարյանի գործով դատը հետաձգվել է մինչև հունվարի 31-ը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հունվարի 29-ի նիստը, որտեղ քննվում էր խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը, հետաձգվել է: Այն կեվրսկսվի հունվարի 31-ին:

«Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը ժամը 14-ը»,-ասել է փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, հայտնում է Panorama.am-ը:

Ալումյանը լրագրողներին հայտնել է, որ բողոքը քննող դատավորի ընտրության կարգին ծանոթանալուց, Օրբելյանի կողմից բողոքը ներկայացնելուց ու նաև այսօրվա ծավալուն բողոքից հետո դատախազները ժամանակ են խնդրել, որպեսզի կարողանան ծանոթանալ դրան ու պատրաստել իրենց հակափաստարկները, նրա խոսքով, այսօր ներկայացված բողոքը ծավալուն է, գրեթե չի կրկնում նախորդ բողոքները, շատ փաստարկներ է պարունակում։

Ալումյանը նաև համոզմունք է հայտնել, որ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արթուր Մկրտչյաննիրեն ապահովագրեց հնարավոր զտումներից։

«Մեզ համար պարզ էր, որ նա որևէ որոշում չի կայացնի, որը կարող էր դուր չգալ իշխանություններին։ Կարծում եմ, պարոն Արթուր Մկրտչյանն ամեն ինչ արեց, որ դատական համակարգի զտումների տակ չընկնի, և համոզված եմ, որ դա իրեն հաջողվեց»,-ասել է փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել դատական նիստին։

Ավելի վաղ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Ընթերցեք նաև.Քոչարյանի փաստաբանը կարծում է՝ Տեր-Պետրոսյանն է փորձել տապալել սահմանադրական կարգը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---