Մոտ 500 մլն դրամ բյուջեից՝ երևանցիների գաղափարների իրականացմանը

Մոտ 500 մլն դրամ բյուջեից՝ երևանցիների գաղափարների իրականացմանը

PanARMENIAN.Net - Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով 2019-ին բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն դոլարին համարժեք դրամ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ձևավորել առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք հասանելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Բյուջեն պատկանում է հենց բնակիչներին և իրենք էլ կտնօրինեն այն: Մեր նախընտրական ծրագրի հիմնական և գլխավոր կետերից մեկն ուղիղ ժողովրդավարութունն էր, որը պետք է սկսենք իրականացնել: Մեր քաղաքացիներին հնարավորություն կտանք, որ իրենք ևս տնօրինեն բյուջեն և ծրագրեր առաջարկեն: Այդ նպատակով այս տարի բյուջեից կտրամադրվի 1 մլն դոլարին համարժեք դրամ: Այսինքն Երևանի բնակիչներն իրենք կորոշեն, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել այդ գումարով: Պետք է նաև կազմակերպել օնլայն հարթակ, որի միջոցով կներկայացվեն առաջարկները» ,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Նա հավելել է նաև, որ առաջարկներ կընդունեն նաև ավանդական նամակներով:

Ծրագրերի մշակումից հետո կընտրվեն և կիրականացվեն քաղաքացիների ներկայացրած այն առաջարկները, որոնք կարժանանան հենց բնակիչների ամենամեծ հավանությանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---