Գերմանիայում բացվել է Հայաստանի քրիստոնեությանն ու հայկական խաչին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - «Աուգսբուրգեր ալգեմայնեն» տեղեկացնում է, որ բավարական Մինդելհայմում հինգշաբթի` հուլիսի 10-ին ժամը 19-ին բացվող Հայաստանի քրիստոնեությանն ու հայկական խաչին նվիրված ցուցահանդեսը տեւելու է մինչեւ հուլիսի 20-ը: Հայաստանից հրավիրված Վանո Դադոյանն ու երկու ուրիշ արվեստագետներ կներկայացնեն խաչի` ինչպես անտիկ ժամանակների, այնպես էլ ժամանակակից արվեստի նմուշներ, որոնց մեջ զգալի տեղ է հատկացված հայաստանցի երեխաների ձեռքով պատրաստված օրինակներին: Հոդվածում լայնորեն ներկայացված է Հայաստանի քրիստոնեացման պատմությունը: Իսկ խաչի մասին ընդգծված է` հայկական խաչի վրա տառապած Քրիստոսը չկա, աբստրակտ խորհրդանիշը ուրախությունն ու Հիսուսի հաղթանակն է շեշտում: Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործությունների վաճառքից գոյացած գումարը հատկացվելու է Հայաստանի հաշմանդամ երեխաներին, հաղորդում է «Ազգը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---