Ռասիմ Մուսաբեկով. Ռուսաստանը սեղմում է «թույլ օղակին»` Վրաստանին, որպեսզի այդպիսով գրավի ողջ Հարավային Կովկասը

PanARMENIAN.Net - «Իրադրությունը բարդ է եւ ես ոչինչ չեմ բացառում ստեղծված իրավիճակում: Ես գտնում եմ, որ վրացի ու ռուս ղեկավարները այդքան իմաստություն կունենան ողբերգություն թույլ չտալու համար: Ցանկացած անհետեւողական քայլ մի կամ մյուս կողմից ողբերգական արդյունքների կհանգեցնի: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ ոչինչ տեղի չի ունենա, չափազանց մեծ է ռիսկի գինը»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը մեկնաբանելով լարվածության նոր ալիքը Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ: Խոսելով Ադրբեջանի վրա այս իրավիճակների ազդեցության մասին` քաղաքագետը նշել է, որ «ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունն ուղղակիորեն ազդում է Բաքվի վրա, այդ պատճառով էլ Ադրբեջանի համար բավականին ցանկալի չէ իրադարձությունների զարգացումը ռազմական սցենարով»:



«Ադրբեջանի դրությունը շատ ավելի լավ է, որովհետեւ իր դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի դեպքում գործին խառնվում է Թուրքիան: Ռուսաստանը դա հասկանում է եւ սեղմում է «թույլ օղակին»` Վրաստանին, որպեսզի այդպիսով գրավի ողջ Հարավային Կովկասը: Սակայն այդ հեռանկարը սպառնում է նաեւ Ռուսաստանին անկանխատեսելի հետեւանքներով, օրինակ, նրան կարող են հեռացնել G8-ից եւ այլ միջազգային կազմակերպություններից, ինչը կարող է արտացոլվել նրա տնտեսության վրա, որը սերտորեն կապված է համաշխարհային տնտեսության հետ»,- նշել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---