Շահումյանի հրապարակում մեքենաներ չեն կայանվի30 հունվարի 2019 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագծին: Այսպիսով, մոտ 40 տարբեր կազմակերպություն քաղաքի 53 տարբեր հատվածներում ծառայողական ավտոկայանատեղիների գործունեությունը շարունակելու թույլտվություն ստացավ: Մեկ այլ որոշմամբ ավագանին մերժել է Շահումյանի հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու առաջարկը: «Էլիտ-Պլազա» և «Ամերիա» ՓԲԸ-ները զրկվել են Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու իրավունքից: Մերժվել են նաև քաղաքացիներ Սարգիս Կարապետյանի և Իգոր Խաչատուրովի՝ համապատասխանաբար, Տերյան 69 և Նալբանդյան 98 շենքի հ. 13, 16, 26 և 35 հասցեների հարակից ճանապարհահատվածներում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու դիմումները: Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ոլորտը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է մշակել հստակ մոտեցումներ, իսկ մինչ այդ Հայկ Մարությանն ակնկալել է ճանապարհային ոստիկանության հետևողական գործունեությունը: Անդրադառնալով հրապարակներում ծառայողական ավտոկայանատեղիներ կազմակերպելու հարցին՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ հրապարակները պետք է լինեն և ծառայեն որպես հրապարակներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: «Շահումյանի հրապարակը մենք վերադարձնում ենք երևանցիներին: Սա շատ սիրուն հրապարակ է: Երեկոյան ես մեկ-մեկ զբոսնում եմ, և երբ մեքենաներ չկան, նոր միայն տեսնում եմ այդ հրապարակի գեղեցկությունը: Ես կցանկանայի, որ բոլորս նաև ցերեկվա ժամերին այդ գեղեցկությունը վայելենք: Գնդակն այս պահին ոստիկանության դաշտում է, և իրենք պետք է ապահովեն այս որոշման իրականացումը»,- նշել է քաղաքապետը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |