Global Finance. ՀՀ-ն 62-րդն է ամենաանվտանգ երկրների 2019-ի վարկանիշում30 հունվարի 2019 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 62-րդ հորիզոնականում է 2019-ի աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում, ըստ Global Finance հանդեսի: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 128 երկրի անվտանգության գործակիցը: Հաշվի են առնվել զինված հակամարտության հավանականությունը, հանցավորության մակարդակը և քաղաքացիների անձնական անվտանգության մակարդակը, տնտեսական զարգացման մակարդակն ու տարերային աղետի հավանականությունը: Հայաստանը 10.25 միավոր է հավաքել: Նույնքան ունեն Պարագվայն ու Չիլին: Հարևան Վրաստանը 49-րդն է, Ադրբեջանը՝ 71, Իրանը՝ 77: ԱՊՀ երկրներից առաջատարը Ղազախստանն է՝ 44-րդ հորիզոնական: Թուրքիան և Ռուսաստանը զբաղեցրել են համապատասխանաբար 107-րդ և 108-րդ տեղերը: Վարկանիշը գլխավորում է Իսլանդիան, երկրորդը Շվեյցարիան է, երրորդը՝ Ֆինլանդիան: Ամենաանվտանգ երկրների առաջին 20-յակում է եվրոպական 16 երկիր՝ լավ զարգացած տնտեսությամբ և առողջապահության լավ համակարգով: 20-յակի միայն 4 երկիր եվրոպական չէ՝ Քաթարը, Սինգապուրը, Նոր Զելանդիան և Կանադան: Աշխարհի ամենավտանգավոր երկրներն են համարվում Գվատեմալան, Եմենն ու Ֆիլիպինները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ |