«Շիրակի հանրային հեռուստառադիո» ընկերությունը կլուծարվի

«Շիրակի հանրային հեռուստառադիո» ընկերությունը կլուծարվի

PanARMENIAN.Net - «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության հունվարի 31-ի նիստում:

Որոշման հիմնավորան մեջ նշվում է, որ 2016-ի հոկտեմբերի 26-ից ՀՀ տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման, հայտնում է Aysor.am-ը:

«Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին իրատեսական չէ:

«Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի լրագրողները սոցցանցերում գրառումներով տեղեկացրել են, որ հեռուստառադիոն ունի մոտ 60 աշխատակից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---