Մերկելը փակում է իր ֆեյսբուքյան էջը 2 փետրվարի 2019 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 1-ին տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ փակում է իր ֆեյսբուքյան էջը: Իր որոշումը Գերմանիայի կառավարության ղեկավարը կապել է Քրիստոնյա-դեմոկրատական միության նխագահի պաշտոնից հեռանալու հետ: «Ես կցանկանայի խնդրել, որ հետագայում ևս հետևեք իմ աշխատանքին՝ կանցլերի պաշտոնում: Դուք կարող եք անել դա դաշնային կառավարության ֆեյսբուքյան էջում կամ իմ բաժանորդը դառնալ Instagram-ում»,-պարզաբանել է նա, գրում է Deutsche Welle-ն: Մերկելի ֆեյսբուքյան էջից կարելի էր տեղեկանալ, որ նա Լև Տոլստոյի և Ֆյոդոր Դոստոևսկու երկրպագուն է, իսկ երաժշտության ասպարեզում նախընտրում է Վագներին և Մալերին, ինչպես նաև դասական ռոքի ներկայացուցիչներին՝ The Beatles, Karat: Մերկելի ֆեյսբուքյան էջը 2,5 մլն բաժանորդ ուներ: Մերկելը ԳԴՀ կանցլերի պաշտոնում կպաշտոնավարի մինչև 2021թվականը, երբ լրանում է նրա կառավարման ժամկետն ու կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |