Էդվարդ Նալբանդյան. ԱՄՆ-ի Կոնգրեսը մեծ դեր է կատարում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում հյուրընկալվեց ԱՄՆ Կոնգրեսում, ուր տեղի ուենցավ նրա հանդիպումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ: Էդվարդ Նալբանդյանը բարձր գանահատեց ԱՄՆ կոնգրեսի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործընթացում եւ այն ուշադրությունը, որ տարիների ընթացքում դրսեւորել են ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը Հայաստանին վերաբերող խնդիրների նկատմամբ:



Կոնգրեսմեն Բերմանի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ:



Հովարդ Բերմանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը եւ շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---