ՀՀ ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ ԱՄՆ-ի նոր դեսպանը շուտով կժամանի Երեւան15 հուլիսի 2008 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հանդիպմանը քննարկվել է Երեւանում ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակման հարցըեւ ԱՄՆ Սենատում այդ հարցի շուրջ քննարկումները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի մոտ ապագայում, եւ նա կժամանի Երեւան: «Դա դրական ազդեցություն կունենա հետագա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նախագահ Ջ.Բուշն առաջարկել է Մարի Յովանովիչի թեկնածությունը, որը նախկինում ԱՄՆ-ի դեսպանն էր Ղրղզստանում: Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Բոքսերն ու Բարակ Օբաման 8 հարց տվեցին դիվանագետին, որոնց նա պետք է պատասխաներ գրավոր: «Մեզ մտահոգում են Մարի Յովանովիչի խուսափողական պատասխանները, նրա կտրուկ մերժումը` որեւէ տրամաբանական եւ ընդունելի բացատրություններ տրամադրել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի վարչակազմի սխալ քաղաքականության վերաբերյասլ»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի հայ համայնքը թույլ չի տա, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակվի մի մարդ, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջ.Բուշն այդ պաշտոնում առաջարկել էր Ռիչարդ Հոգլանդին,. որի հաստատումը արգելափակեց սենատոր Ռոբերտ Մենենդեսը Հոգլանդի կողմից 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: Նախկին դեսպան Ջոն Էվանսը ազատվեց դիվանագիտական աշխատանքից 1915թ. իրադարձությունները հրապարակայնորեն Ցեղասպանություն անվանելու պատճառով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և անվտանգային մարտահրավերները Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր |