Թրամփը չի բացառել ԱՄՆ ռազմական միջամտությունը Վենեսուելայի իրավիճակին

Թրամփը չի բացառել ԱՄՆ ռազմական միջամտությունը Վենեսուելայի իրավիճակին

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը հնարավոր է համարում իր ռազմական միջամտությունը Վենեսուելայի իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Դա տարբերակներից մեկն է»,-ասել է նա:

Թրամփը հավելել է, որ մերժել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խնդրանքը հանդիպման մասին: «Մենք շատ հեռուն ենք գնացել այս գործընթացում»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն:

Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում Գերմանիան ու Ֆրանսիան, պնդում են, որ Մադուրոն մինչև փետրվարի 4-ը հայտարարի առաջիկայում նախագահի նոր ընտրությունների մասին: Հակառտակ դեպքում եվրոպական տերությունները սպառնում են նույնպես ճանաչել ընդդիմադիր Խուան Գուաիդոյին ժամանակավոր նախագահ:

Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ: ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---