Հայաստանը Ռուսաստանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում կարեւորագույն երկրներից մեկն է

PanARMENIAN.Net - Ձեւականորեն Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխաիլ Ալեքսանդրովը: «Սակայն հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բոլորովին այլ մակարդակի են: Մոսկվան ու Երեւանը ռազմաքաղաքական դաշնակիցներ են»,-ընդգծել է ռուս փորձագետը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի ժամանակ Բաքվում ստորագրված Հռչակագիրը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ համագործայցության մասին:



Իր հերթին, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Եգորովը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում կարեւորագույն երկրներից մեկն է: Նա նաեւ հաղորդել է, որ 2008թ. հոկտեմբերին Երեւանում ԱՊՀ երկրների ինստիտուտը միջազգային խորհրդաժողով կանցկացնի` նվիրված Հարավային Կովկասի խնդիրներին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---