Դանիայում ՀՀ դեսպանատունը կմիավորվի, Արզումանյանը դեսպան է նշանակվել Շվեդիայում

Դանիայում ՀՀ դեսպանատունը կմիավորվի, Արզումանյանը դեսպան է նշանակվել Շվեդիայում

PanARMENIAN.Net - Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ): ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Համատեղության կարգով Արզումանյանի վրա է թողնվել Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Դանիայի դիվանագիտական ներկայացուցչությունը միավորվում է Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչության հետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացման շրջանակում:

Հրամանագիրը ստորագրվել է, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---