ԱԺ վարչության պետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

ԱԺ վարչության պետն աշխատանքից  ազատվելու դիմում է գրել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետ Գարեգին Պետրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Դիմում եմ ներկայացրել ՝ խնդրելով ազատել ինձ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի պաշտոնից: 2014-ի օգոստոսի 27-ին, երբ դարձա իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը. շուտով սահմանադրական փոփոխություններն էին, այնուհետև՝ օրենքների համապատասխանեցումն այդ փոփոխություններին: Երջանիկ եմ, որ հնարավորություն ստացա պետության օրինաստեղծ կյանքի այդ կարևորագույն ժամանակահատվածում լինել Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ, նույն վարչության պետ և իրավական փորձաքննության վարչության պետ՝ համեստ ներդրում ունենալով հիշյալ գործընթացներում»,-գրել է նա: Նա նաև հույս է հայտնել, որ կրկին վերադառնալու է ԱԺ՝ նշելով, որ 2009-2012 թվականներին ևս աշխատել է ԱԺ աշխատակազմում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---