Հայաստանի ԱԳՆ ղեկավար. Բաքուն խախտում է սպառազինությունների սահմանափակման միջազգային պայմանագրերը16 հուլիսի 2008 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Վաշինգթոն այցելության շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 15-ին այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպեց Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջոզեֆ Նոլենբերգի եւ հանձնախմբի անդամների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարեւորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում: Կոնգրեսականները ներկայացրեցին հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշեցին, որ իրենց համարում են հայ ժողովրդի բարեկամ եւ շարունակելու են իրենց գործունեւությունը ի նպաստ հայ ժողովրդրի եւ Հայաստանի: Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, նախարար Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմատենչ քարոզչությանը, ինչպես նաեւ նշեց, որ Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է սպառազինությունների սահմանափակման միջազգային պայմանագրերը, մասնավորապես Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները, ինչը անհրաժեշտ ուշադրության չի արժանանում միջազգային հանրության կողմից: Կոնգրեսականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական բերափոոումների ընթացքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |