Հայաստանի ԱԳՆ ղեկավար. Բաքուն խախտում է սպառազինությունների սահմանափակման միջազգային պայմանագրերը

PanARMENIAN.Net - Վաշինգթոն այցելության շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 15-ին այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպեց Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջոզեֆ Նոլենբերգի եւ հանձնախմբի անդամների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարեւորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:



Կոնգրեսականները ներկայացրեցին հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշեցին, որ իրենց համարում են հայ ժողովրդի բարեկամ եւ շարունակելու են իրենց գործունեւությունը ի նպաստ հայ ժողովրդրի եւ Հայաստանի:



Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, նախարար Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմատենչ քարոզչությանը, ինչպես նաեւ նշեց, որ Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է սպառազինությունների սահմանափակման միջազգային պայմանագրերը, մասնավորապես Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները, ինչը անհրաժեշտ ուշադրության չի արժանանում միջազգային հանրության կողմից:



Կոնգրեսականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական բերափոոումների ընթացքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---