«Գահերի խաղի» հեղինակները էպիկ մարտեր են խոստանում վերջին խաղաշրջանում![]() 7 փետրվարի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» հեղինակները էպիկ մարտեր են խոստանում վերջին խաղաշրջանում: Ռեժիսոր Դենիել Բրետ Ուայսը և սցենարիստ Դևիդ Բենիոֆը հարցազրույցում պատմել են, որ այդ մարտերն իրենց ծավալներով կգերազանցեն լեգենդար «Ապօրինի զավակների ճակատամարտը» 7-րդ եթերաշրջանի 9-րդ էպիզոդում: Դիտարժանության համար սերիան բարձր վարկանիշ է ստացել և կինոքննադատների դրական արձագանքները, գրում է Lenta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով: Ըստ Ուայսի և Բենիոֆի, վիզուալ էֆեկտներ ստեղծելիս նրանք բազում խնդիրներ են ունեցել: Սակայն, նրանք նշել են նաև, որ վերջաբանը հատուկ էֆեկտների տեսակետից նախորդ սերիաների շրջանակը «շատ է գերազանցում»: Սերիալի հեղինակները նշել են, որ իրենք դժվարությամբ են հաշտվում այն մտքի հետ, որ նախագիծը մոտենում է ավարտին: «Մենք դեռ ժխտման փուլում ենք: Վեց ամսից, դուք, հավանաբար, կտեսնեք մեզ «Գահերի խաղի» թիմի հատուկ բաճկոններում և ականջակալներով Սանսեթ պողոտայով զբոսնելիս՝ մենք դիտողություններ կմրթմրթանք ռեժիսորի օգնականի հասցեին, որը տեղում չէ»,-կատակել են նրանք: «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը մեկնարկում է ապրիլի 14-ին, այն 6 սերիայից է բաղկացած: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |