16 հուլիսի 2008 - 18:34 AMT
Թուրքական քոլեջներից մեկի դասախոսին ազատել են աշխատանքից այն բանի համար, որ նա դատապարտել է Հրանտ Դինքի սպանությունը
Իզմիրի քոլեջներից մեկի գրականության դասախոս Այսել Կիլիչը ազատվել է աշխատանքից այն բանի համար, որ դասի ժամանակ խոսելով հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին, հայտարարել է, որ ոչ ոք չպետք է սպանվի այն բանի համար, որ սեփական կարծիքն է հայտնում: «Չի կարելի սպանել մարդկանց սեփական կարծիքը հայտնելու համար»,- հայտարարել է Կիլիչը ի պատասխան ուսանողներից մեկի հայտարարությանը, ով ասել է, որ ուրախ է Հրանտ Դինքի մահվանը: Ուսանողները պատմել են վիճաբանության մասին իրենց ծնողներին, որոնցից մեկը դիմել է կրթության նախարարության Իզմիրի բաժին եւ շրջանի նահանգապետի գրասենյակ, մեղադրելով Այսել Կիլիչին, որ նա հայտարարել է դասի ժամանակ, որ թուրքերը պատասխանատու են հայերի զանգվածային սպանությունների համար, եւ միեւնույն ժամանակ անպատվել է թուրքեին, ինչպես նաեւ նրանում, որ նա համակրում է Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիրին, հայտարարելով լսարանում, որ Աբդուլա Օջալանը ահավոր պայմաններում է գտնվում: Կրթության նախարարությունից ուղարկված տեսուչները Այսել Կիլիչին մեղավոր են ճանաչել եւ քրեական գործ են հարուցել նրա դեմ:

Այդուհանդերձ, Կիլիչը աշխատանքի է անցել Տրապիզոնի քոլեջներից մեկում: Այսել Կիլիչը հայտարարել է, որ ներկայացված մեղադրանքները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը, հաղորդում է թուրքական Sabah-ը: