Ալի Բաբաջան. Գյուլի այցելությունը Երեւան կախված է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացումից16 հուլիսի 2008 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի ներկայությունը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը Երեւանում կախված կլինի երկու երկրների հարաբերությունների զարգացման մակարդակից խաղից առաջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ նպատակներից մեկը»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Reuters գործակալությունը:Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Աբդուլահ Գյուլին հրավիրել է Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը միասին դիտելու համար, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին: Անկարան խզել է դիվանագիտական հարաբերությունները Երեւանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով 1993 թվականին, փակել է հայ-թուրքական սահմանը: Հայաստանը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչին Թուրքիան պատասխանում է, որ այդ ժամանակ զոհվել են ինչպես քրիստոնյաներ, այնպես էլ մահմեդականներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |