Ալի Բաբաջան. Գյուլի այցելությունը Երեւան կախված է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացումից

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի ներկայությունը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը Երեւանում կախված կլինի երկու երկրների հարաբերությունների զարգացման մակարդակից խաղից առաջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ նպատակներից մեկը»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Reuters գործակալությունը:



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Աբդուլահ Գյուլին հրավիրել է Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը միասին դիտելու համար, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին:



Անկարան խզել է դիվանագիտական հարաբերությունները Երեւանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով 1993 թվականին, փակել է հայ-թուրքական սահմանը: Հայաստանը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչին Թուրքիան պատասխանում է, որ այդ ժամանակ զոհվել են ինչպես քրիստոնյաներ, այնպես էլ մահմեդականներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---