Պենտագոնի ղեկավարն Աֆղանստանում է չհայտարարված այցով11 փետրվարի 2019 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը մեկնել է Աֆղանստան չհայտարարված այցով: Փետրվարի 11-ին նա ժամանել է Քաբուլ: Շանահանը մտադիր է հանդիպել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ, ինչպես նաև այնտեղ գտնվող ԱՄՆ զինծառայողների: Պենտագոնի ղեկավարի այցը անցնում է ԱՄՆ ներկայացուցիչների և Թալիբան շարժման խաղաղ բանակցությունների շեմին: Ընդ որում թալիբները դեռ հրաժարվում են ուղիղ բանակցություններից Աֆղանստանի կառավարության հետ՝ համարելով այն «ԱՄՆ աջակիցներ»: Բացի այդ, նրանք չեն ցանկանում, որ պաշտոնական Քաբուլի ներկայացուցիչները ներկա լինեն ԱՄՆ հետ հանդիպմանը, գրում է Deutsche Welle-ն: Քաբուլն իր հերթին մտադիր է շարունակել Թալիբանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու փորձերը: Սակայն, Աֆղանստանի կառավարությունում մտահոգություն ունեն, որ ԱՄՆ-ն կարող է ավելի շուտ դուրս բերել զորքերը երկրից, քան առաջընթաց կգրանցվի թալիբների հետ բանակցություններում: 2018-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դուրս բերել ԱՄՆ զորքերն Աֆղանստանից, որտեղ այժմ մոտ 14,000 ամերիկացի զինվորական կա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |