10 մլրդ դրամ՝ համայնքային ծրագրերին![]() 11 փետրվարի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքապետերի հետ հանդիպմանն ասել է, որ կառավարությունը 2019 թվականին 10 մլրդ դրամ է հատկացնելու համայնքային ծրագրերի իրականացմանը: Նա նշել է, իրականացվելու են ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր: «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ- տնտեսական առաջընթացն է: Խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում»,-ասել է նա: Համայնքների առջև ծառացած հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աղբահանությունն է: «Ես կհամարեմ, որ լրջագույն փոփոխություններ են եղել, երբ մեզ հաջողվի Հայաստանն ազատել աղբից, ժանգոտած կրպակներից ու ավտոմեքենաների թափքերից, և սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համագործակցեն»,- նշել նա՝ հավելելով, որ մարտի 23-ին ՀՀ-ում համահայկական շաբաթօրյակ կանցկացվի: ![]() ![]() Մինչ շենքի շահագործումը ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ 2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, պետսահմանից հետ տեղադրված դիրք հայկական կողմը չունի Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |