Ամերիաբանկը ՀՀ է բերում օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեին

Ամերիաբանկը ՀՀ է բերում օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեին

PanARMENIAN.Net - Կարևորելով մշակութային լավագույն արժեքների տարածումը Հայաստանում` Ամերիաբանկը նախաձեռնել է նշանավոր երգիչ Պաատա Բուրչուլաձեի ելույթը Հայաստանում` նվիրված նրա ստեղծագործական գործունության 40 ամյակին:

Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող երգիչը փետրվարի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայանա Ջուզեպպե Վերդիի «Աթիլլա» օպերայի համերգային կատարմամբ` մասնակցությամբ թատրոնի մեներգիչների, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի, դիրիժոր` Հարություն Արզումանյան, թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Պաատա Բուրչուլաձեն պարբերաբար համերգային կատարումներով հանդես է գալիս աշխարհի առաջատար երաժշտական հարթակներում և փառատոներում, այդ թվում՝ Լա Սկալայում, Մյուզիքվերեյնում, Վիեննայի Կոնցերտհաուսում, Զալցբուրգի փառատոնում, Քովենթ Գարդենում, Բեռլինի օպերայում, Բավարիայի պետական օպերայում, Շտուտգարտի պետական օպերայում, Ցյուրիխի Տոնհալլե համերգասրահում, Բրյուսելի Լա Մոնե օպերային թատրոնում, Բաստիլի օպերայում, Փարիզի Սալ Գավո համերգասրահում, Սոլոթորնում, Բարսելոնայի Պալաու համերգասրահում, Սևիլյայում, Վարշավայում և Մոսկվայում: Նա հանդես է եկել նաև Royal Opera House-ի բեմում:

Եվ ահա առաջին անգամ անվանի երգիչը ներկայանալու է հայաստանյան հանդիսատեսին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նշենք, որ «Աթիլլա» օպերայի համերգային կատարումը Հայաստանում առաջին անգամ է տեղի ունեմում:

Համերգային նախագծի աջակիցներն են «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքնրով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը