Հայաստանն ընդգրկվել է «ստրկացված ժողովրդների» ամերիկյան ցուցակում

PanARMENIAN.Net - 1959թ. ի վեր ամեն տարի հուլիսի երրորդ շաբաթում Ամերիկան նշում է Ստրկացված ժողովրդների շաբաթը: ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւը, որի շնորհիվ նշվում է այդ շաբաթը, բավականին տարօրինակ ձեւակերպում ունի, հատկապես հետաքրքրական է կոմունիստական ռեժիմի կողմից «ստրկացված ժողովրդների» ցուցակը, գրում է The Economist-ը:



ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւը շարադրում է ամերիկացիների կողմից ժողովրդների հաջողված միավորման մասին եւ այն մասին, որ կոմունիստական կայսրություններին դա չհաջողվեց: Բանաձեւի հեղինակը` հանգուցյալ Լեւ Դոբրյանսկին է: Այդ շաբաթը նշելու ավանդույթը սառը պատերազմի դեմ մարտնչող հին մարտիկների համար տոտեմի պես մի բան է, որոնք կարծում են, թե 1989-1991թթ. հաղթանակներն, մինչ օրս, ցավոք, կյանքի չեն կոչվել:



1959թ. հուլիսի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ընդունած եւ ԱՄՆ նախագահ Դ.Էյզենհաուերի ստորագրած օրենքը գործում է մինչ օրս: Օրենքի համաձայն, ԱՄՆ նախագահը պարտավոր է ամեն տարի ուղերձով հանդես գալ, որով հուլիսի երրորդ շաբաթը հայտարարվում է «Ստրկացված ժողովրդների շաբաթ», որի ժամանակ (այս տարի դա եղավ հուլիսի 21-26-ը) ԱՄՆ-ում անց են կացվում պաշտոնանան արարողություններ եւ ցույցեր, եւ այդպես է նախատեսվում անել մինչեւ որ «ազատություն եւ անկախություն չհաստատվի աշխարհի բոլոր ստրկացված ժողովրդների համար», որոնք, ինչպես ասվում է օրենքում, «ի դեմս ԱՄՆ-ի տեսնում են մարդկային ազատության օրրանը, եւ առաջնորդություն են որոնում իրենց ազատգրման եւ անկախացման գործում»:



Որպես «ազատագրման» օբյեկտներ «86-90 օրենքի» տեքստում թվարկված են Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան, Բուլղարիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան (այս երկրներն արդեն իսկ ընգրկված են ՆԱՏՕ-ի ընդլայնման առաջին եւ երկրորդ ալիքներում), «Հյուսիսային Վյետնամը, Հյուսիսային Կորեան, Ալբանինան եւ մյուսները», Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը (որն անվանված է «Բելայա Ռուտենիա»), «Թուրկեստանը (այսինքն «Արեւմտյան Թուրքեստանը», որ ներառում է ներկայիս Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը եւ «Արեւելյան Թուրկեստանը»` Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզը), Թիբեթը, վերջապես, «Իդել-Ուրալն» ու «Կազակիան»: Վերջին անվանումով նշված է Հյուսիսային Կովկասն ու Կովկասի նախալեռները, իսկ Իդել-Ուրալը (Իդելը Վոլգայի թաթարական անվանումն է) ՌԴ-ի Վոլգա-ուրալյան տարածաշրջանն է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---