Վարչապետ. ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքի վարձելու պրակտիկա կա

Վարչապետ. ՀՀ-ում օտարերկրացիներին  աշխատանքի վարձելու պրակտիկա կա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձել է միգրացիայի ոլորտի խնդիրներին:

Նա հայտնել է, որ օտարերկրացիների աշխատանքի վարձելու պրակտիկա կա:

«Հայաստանի մարզերից մեկում բավական մեծ թվով օտարերկրացիների է թույլատրվել աշխատել շինարարական ոլորտում։ Գյուղում նրանց աշխատավարձ են վճարում $300-ի չափով։ Ես ուզում եմ պարզել, մի՞թե այդ գյուղում մարդ չկար, որ պատրաստ չէր աշխատանքի տեղավորվել շինարարական ոլորտում $300 աշխատավարձով»,- ասել է վարչապետը։

Ընթերցեք նաև՝ «Փաշինյանը՝ հարկերից խուսափող առևտրականներին. Առաջ արտոնյալներ կային, հիմա որոշներն են ուզում արտոնյալ դառնալ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---