Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի հանդեպ քրհետապնդումը 2 հոդվածով դադարեցվել է

Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի հանդեպ քրհետապնդումը 2 հոդվածով  դադարեցվել է

PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» գործով անցնող Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկատմամբ երկու հոդվածով համաներումը կիրառվել է: Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։

Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՔՕ 35-րդ (Հանցագործության նախապատրաստությունը) և 225-րդ հոդվածներով (Զանգվածային անկարգությունները), հայտնում է Aysor.am-ը:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի պարզաբանմամբ՝ այս հոդվածներով համաներում կիրառելու համար չի պահանջվում տուժողների դիրքորոշումը։

Ինչ վերաբերում է մյուս հոդվածներին, ապա կշարունակվի գործով տուժողների հարցաքննությունը։

2016-ի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով դատական նիստում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն առարկել է, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով համաներում կիրառվի:

«Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---