Պետպատվերի ուղեգրումներն այսուհետ կարելի է էլեկտրոնային եղանակով անել13 փետրվարի 2019 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգում նոր գործիք է ավելացվել, որը հնարավորություն է ընձեռում պետպատվերի շրջանակում պացիենտների ուղեգումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով։ Առաջնային օղակի բուժհաստատությունները կամ ամբուլատորիաներն այսուհետ պետպատվերով սպասարկվող պացիենտների ուղեգրումը կարող են իրականացնել՝ պարզապես համապատասխան փաստաթուղթը լրացնելով էլեկտրոնային համակարգում։ Իսկ այն բուժհաստատությունները, որոնք ուղեգրին համապատասխան ծառայություններ են մատուցում, պացիենտի կողմից իրենց դիմելու դեպքում համակարգի միջոցով հնարավորություն կունենան տեսնել ուղեգիրը, գրանցել պացիենտի այցը հենց տվյալ պահին (ոչ թե ավելի ուշ), ընդունել կամ մերժել ուղեգրումը։ Սա հնարավորություն է ընձեռելու ֆինանսավորող մարմնին ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել։ «Սա Արմեդ համակարգի նոր գործիքներից մեկն է։ Բնականաբար, էլեկտրոնային ուղեգիրն ավելի հուսալի է․ պացիենտն այն չի կորցնում, այն միշտ առկա է համակարգում։ Իսկ ուղեգրում նշված ծառայությունները մատուցող բժշկական հաստատությունը կարող է այց գրանցելիս համակարգի միջոցով տեսնել ուղեգիրը, ընդունել կամ մերժել ուղեգրումը՝ ելնելով պետպատվերով տվյալ պահին առկա սահմանաչափերից։ Այսպիսով, ոլորտում օգտագործվող ևս մեկ թղթաբանություն էլեկտրոնային տեսք է ստանում»,- ասել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։ Նա նշել է, որ առժամանակ ուղեգրերի հայտնի «վարդագույն թերթիկները» ևս կմնան գործածության մեջ, հետո աստիճանաբար դուրս կգան, հայտնում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ մամուլի ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |