18 հուլիսի 2008 - 19:52 AMT
ԵՄ նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը ավելի շատ ջանքեր ներդնել սառեցված հակամարտությունների կարգավորման համար
«Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր ներդնի սառեցված հակամարտությունների կարգավորման համար, պետք է մասնակցի Կենտրոնական Ասիայում եւ Աֆղանստանում ընթացող գործընթացներին, ինչպես նաեւ աջակցի ԵԱՀԿ-ի նախաձեռնություններին Կոսովոյում»,- հայտարարել է ԵՄ նախագահ, Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին Վիեննայում:
Ինչպես ասվում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ, խոսելով սառեցված հակամարտությունների մասին` Բերնար Քուշները հայտարարել է, որ իրադրությունը Վրաստանում ավելի լարված է դառնում, եւ ԵՄ-ն պետք է դինամիկ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ ողջունել է ԵԱՀԿ նախաձեռնությունը ուժեղացնել համագործակցությունը Աֆղանստանի հետ: Նա ընդգծել է, որ Աֆղանստանի անվտանգությունը պետք է երաշխավորվի այդ ծրագրերին աֆղանական ժողովրդի մասնակցությամբ: