ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց), մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Ձորագլուխ, Նիգավան և Արագածի՝ Մելիքգյուղ, Շենկանի, Ավշեն, Միրաք գյուղերի ավտոճանապարհները, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Սոթք-Քարվաճառ և Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---