Գառնիի հիմնական դպրոցի տնօրենը 4 մլն դրամ է յուրացրել

Գառնիի   հիմնական դպրոցի տնօրենը  4 մլն դրամ է յուրացրել

PanARMENIAN.Net - Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը մոտ 4 մլն դրամի չարաշահումներ է կատարել, հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ կրթօջախի տնօրենը 2004-ից 2017 թվականների ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան։ Ամուսինը փաստացի աշխատանքի չի եկել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3.949 մլն դրամ, յուրացվել է։

Առանձնապես խոշոր չափերի յուրացման փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---