ՀԷՑ-ը պարզաբանում է հոսանքի հավելագրումները. Բողոքի դեպքում դիմել ընկերությանը18 փետրվարի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել էլէներգիայի հավելագրումների ահազանգերի վերաբերյալ: «Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ: Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար խնդրում ենք բաժանորդներին դիմել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով՝ նմանատիպ խնդիրների պարզաբանման համար», - ասված է պարզաբանման մեջ: Նշվում է, որ հարցերի դեպքում կարելի է դիմել ընկերությունում գործող սպասարկման կենտրոններ (Արմենակյան 127, Ռիո մոլ առևտրի կենտրոն, Տաշիր առևտրի կենտրոն, Ֆուչիկի 1Ա հասցեներով), այցելել ցանկացած տարածքային ստորաբաժանման կամ գլխամասային գրասենյակ, զանգահարել 1-80, 080000180 հեռախոսահամարներով կամ գրել office@ena.am էլեկտրոնային փոստին: Ավելի վաղ համացանցում բազմաթիվ օգտատերեր ահազանգել էին, որ 2019 թվականի հունվար ամսվա էլեկտրաէներգիայի ցուցմունքը կասկածելիորեն բարձր է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |