Հայ հեռացատկորդը բրոնզ է նվաճել Ստամբուլի միջազգային մրցաշարում![]() 19 փետրվարի 2019 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցել են «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին: Հեռացատկի հատվածում իրեն վստահ դրսևորեց երևանցի Արտակ Համբարձումյանը: Նա 7մ 25 սմ արդյունքով ճանաչվել է 3-րդը և իր տեղը զբաղեցրել պատվո պատվանդանի վրա: Միջին տարածությունների վազքում կայուն մրցելույթներով հաճելիորեն զարմացրել է Երվանդ Մկրտչյանը: Ինչպես հայտնի է, նա երրորդն էր Բալկանյան խաղերի 1500մ վազքում: Գոհացնող նոր արդյունքը գրանցվեց գավաթային մրցաշարում: Գյումրեցին հանդես է եկել 3000մ տարածությունում, ցույց տվել 7րոպ. 59, 80 վրկ. արդյունք, սահմանել անձնական ռեկորդ և գրավել պատվավոր չորրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հայ մարզիկները շարունակում են մարզումները Ստամբուլում և Երևան կվերադառնան փետրվարի 22- ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |