Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships-ի հաղթող![]() 20 փետրվարի 2019 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատիստները հաջող մրցելույթներ են ունեցել միջազգային մրցաշարերում: ԱՄՆ- ի Տեխաս նահանգի Ֆորտ Ուորֆ քաղաքում անցկացված Southwest Class Championships մրցաշարում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 9 հնարավորից վաստակել է 7, 5 միավոր և դարձել միանձնյա հաղթող: Մրցումներին մասնակցած 84 շախմատիստներից 11-ը գրոսմայստեր էին: «Կասպյան գավաթի» խաղարկությունում միանգամից 3 մասնակից 9 հնարավորից վաստակել է 7 –ական միավոր և բաժանել 1- 3-րդ տեղերը: Նրանց թվում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մոսկվայի « Կոսմոս» հյուրանոցում փետրվարի 20-ին նախատեսված են Aeroflot Open անվանումով միջազգային խոշոր մրցաշարի առաջին տուրի հանդիպումները: Մասնակիցներից 19-ը, այդ թվում ` հանրաճանաչ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ներկայացնում են Հայաստանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը Միջոցառումը մեկնարկել է փետրվարի 19-ին: Մեկնարկից 45 րոպե անց պարտիաները դադարեցվել են կեղծ ահազանգի պատճառով. իբրև թե «Կոսմոսը» , «Օստանկինո»հեռուստաաշտարակը և «Կազանյան» երկաթուղային կայարանը ականապատված են: Մասնակիցներին շտապ տարհանել են մրցավայրից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |