Խաղաղ պայմաններում 5 զինվորի մահվան գործերը կվերանայվեն (վիդեո)

Խաղաղ պայմաններում 5 զինվորի մահվան գործերը կվերանայվեն

PanARMENIAN.Net - Առաջիկայում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով, հայտնում է ՀՀ կառավարությունը:

Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություն համաձայնագիր են կնքել՝ ստեղծել են հասարակական մոնիթորինգի խումբ, որը կուսումնասիրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հարուցված քրեական գործերը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «սևազգեստ մայրերին», որոնք խաղաղ պայմաններում կորցրել են իրենց զավակներին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---